29/07/2020 17:38
«Դա ձեր խղճի հարցն է». ՀՀ արտգործնախարարը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության մասին
Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է, այս մասին «Jerusalem Post»-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ ակնկալիքներ ունի՞, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
«Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։