29/07/2020 14:34
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների ժամանակ
Իրանցի զինվորականները զորավարժությունների ժամանակ բալիստիկ հրթիռների արձակում են իրականացրել գետնի տակից, հայտնում է «Tasnim» գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, որը Իրանի զինված ուժերի մի մասն է) Պարսից ծոցի շրջանում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում անցել է «Մեծ մարգարե-14» անվամբ զորաշարժերի ավարտական փուլին, որին մասնակցել են ռազմածովային և օդատիեզերական ուժերը:
Ըստ գործակալության՝ Իրանի զինվորականները վարժանքների երկրորդ օրը, որը մեկնարկել է այսօր, կատարել են գետնի տակ տեղակայված արձակման կայանքներից բալիստիկ հրթիռների հաջող արձակում:
Զորավարժություններն անցկացնելիս իրանական զինված ուժերն առաջին անգամ տվյալներ են ստացել «Նուր» արբանյակից՝ Իրանի առաջին ռազմական արբանյակից, որն ուղեծիր է դուրս բերվել ընթացիկ տարվա ապրիլին:
Բացի այդ, նախօրեին հաղորդվել էր, որ Իրանը նաև կատարելագործել է գրոհը ամերիկյան ավիակրի դեմ՝ դրա համար գործարկելով նավի մակետը: