29/07/2020 20:43
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 16 հազարը
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2600 նոր դեպք, մահացել է 196 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2636 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 298 909 մարդ, ապաքինվել՝ 259 116-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 16 343-ի: