29/07/2020 17:02
Տոկաևը հանձնարարել է Ղազախստանում ևս 2 շաբաթով երկարաձգել կարանտինային միջոցները
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է ևս 2 շաբաթով երկարաձգել կարանտինային միջոցները, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Սահմանափակումների դրական արդյունքն ամրապնդելու նպատակով երկրի նախագահը պետական հանձնաժողովին հանձնարարել է ևս 2 շաբաթով երկարաձգել կարանտինային միջոցները: Պետության ղեկավարն ընդգծել է կորոնավիրուսից մահացության և վարակվածության ցուցանիշների հետագա նվազեցման կարևորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: