29/07/2020 13:00
Ռուսաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է շրջանառության մեջ մտնել օգոստոսի 15-ին
Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութy, որը ստեղծվել է Ն. Ֆ. Գամալեյի անվան Ազգային հետազոտական կենտրոնում և փոխանցվել է փորձաքննության, կարող է գրանցվել օգոստոսի 10-12-ը: Այս մասին հաղորդել է «Интерфакс»-ը` հղում անելով իր աղբյուրին:
Ըստ նրա՝ «Ռոսզդռավնադզորին» պատվաստանյութը ստուգելու համար ևս հինգ-յոթ օր կպահանջվի:
«Դրանից հետո, ինչպես և սպասվում էր, օգոստոսի 15-ին պատվաստանյութը կարող է շրջանառության մեջ մտնել», - ասել է աղբյուրը: