29/07/2020 10:25
ԱՄՆ-ում նշել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի հնարավոր գինը
Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը մտադիր է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մեկ կուրսի համար սահմանել 50-60 դոլար գին, այսինքն՝ մեկ չափաբաժինը կարժենա 25-30 դոլար, հայտնում է Financial Times-ը:
Ըստ թերթի աղբյուրների, այդ գինն ակնկալվում է Միացյալ Նահանգների և այլ բարձր եկամուտ ունեցող երկրների համար:
Հրապարակման մեջ նշվում է, որ գինը, ամենայն հավանականությամբ, փոխվելու է, քանի որ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTtech ընկերությունները, որոնք անցյալ շաբաթ պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր էին կնքել ԱՄՆ իշխանությունների հետ, իրենց դեղերի գինը բարձրացրել են՝ յուրաքանչյուր չափաբաժնի համար պահանջելով 19,5 դոլար:
Moderna- ի պատվաստանյութերի նախագծին աջակցում է ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը, որը հատկացրել է մոտ 500 միլիոն դոլար և ընտրել այն որպես առաջիններից մեկը, որը սկսել է լայնածավալ փորձարկումներ մարդկանց վրա: