29/07/2020 21:46
Իշխանությունը սկսել է հասկանալ, որ ինչ-որ բան այն չի անում. Ռոբերտ Քոչարյան
Չեմ կարծում, որ բանակցային գործընթացը հնարավոր է հետ բերել առանց կորուստների, հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Կորուստների՝ բանակցային դիրքերում, ես նաև կորուստ եմ համարում ժամանակը։ Բայց հնարավոր է։ Ամենից վտանգավորը՝ այս պահին ասել, որ այլևս հնարավոր չէ հետդարձը և ստիպված պետք է շարունակենք այն ճանապարհով, որով այսօր գնում ենք։ Իմ տպավորությամբ՝ այսօր իշխանությունը սկսել է հասկանալ ինչ-որ բաներ։ Համենայնդեպս, վերջին արձագանքները Տավուշի մարզում դեպքերից հետո ցույց են տալիս, որ սկսել են ինչ-որ բան հասկանալ։ Հասկանալ, որ ինչ-որ բան այն չեն անում։ Միգուցե, դա կարճատև սթափեցնող հանգամանք է, բայց, սպասենք, տեսնենք», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։