29/07/2020 12:27
Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 48 հազար դեպք
Վերջին մեկ օրում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 48 հազար դեպք: Մինչ օրս երկրում գրանցվել է COVID-19-ի1 531 669. դեպք, հայտնում է NDTV-ն:
Երկրում մինչ օրս կորոնավիրուսից մահացել ավելի քան 34 հազար պացիենտ, վերջին մեկ օրում՝ 768-ը: Կորոնավիրուսից ապաքինվել է 988 029 մարդ: Վարկակիրների և մահվան դեպքերի թվով Հնդկաստանը աշխարհի երկրների թվում երրորդն է՝ Միացյալ Նահանգներից և Բրազիլիայից հետո: