29/07/2020 13:45
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 169 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 169 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 13 673 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5475 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 828 990 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8116 մարդ՝ ընդհանուր առմամբ, 620 333 պացիենտ: