29/07/2020 17:57
Կորոնավիրուսը կարող էր անցնել մարդուն դեռևս ութ տարի առաջ
Գիտնականներ Ջոնաթան Լեթեմը և Էլիսոն Ուիլսոնը հրապարակել են ուսումնասիրություն, որում պնդում են, որ SARS-CoV-2-ին նման վիրուս հայտնաբերվել է դեռևս 2012 թվականին: Այս մասին հաղորդել է «Известия»-ն:
Նրանք իրենց վերլուծությունները հիմնել են Քուն Մինա բժշկական համալսարանից Լի Սյուի մագիստրոսական թեզի վրա: Այն նկարագրում է վեց հանքափորների ախտանշանները, որոնք այն ժամանակ հիվանդ էին թոքաբորբով:
Ախտանշանները նույնն են, ինչ կորոնավիրուսինը, սակայն թոքաբորբի ծագումը պարզ չէ: Այն ժամանակ այդ հիվանդությունը բնութագրվել է որպես չինական կարմիր չղջիկի վիրուս:
Հիմնվելով Լի Սյուի աշխատանքի վրա՝ հետազոտողները եզրակացրել են, որ այն ժամանակ հայտնաբերված վարակն է վերածվել SARS-CoV-2-ի: