29/07/2020 11:05
Թուրքիան սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրենք է ընդունել
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրինագիծ:
Ինչպես նշել է Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգին՝ ԱԶԿ-ի խորհրդարան ներկայացված 9 կետից բաղկացած օրինագծի համաձայն, ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեցող մեծ սոցիալական ցանցերից կպահանջվի Թուրքիայում ունենալ ներկայացուցչություն, որի ղեկավարը պետք է լինի այդ երկրի քաղաքացի:
Թուրքիայի իշխանությունների համար վիրավորական և զրպարտություն համարվող գրառումները պետք է հանվեն առանց դատարանի որոշման 48 ժամվա ընթացքում: Եթե բովանդակության հանման և սոցիալական ցանցերի ներկայացուցիչների պահանջները չբավարարվեն, մեծ տուգանքներ կկիրառվեն, նաև կկրճատվի տրաֆիկը: Օրինագիծը պահանջում է, որ ընկերությունները պահեն իրենց թուրք օգտատերերի բոլոր տվյալները Թուրքիայի տարածքում: