29/07/2020 12:36
Հունաստանում 40 աստիճան շոգեր են սկսվում
Հունաստանում մի քանի օր հաստատվելու է +40 աստիճան շոգ, հայտնել են Ազգային օդերևութաբանական ծառայությունից:
Վերջին օրերին Հունաստանում օդի ջերմաստիճանը հասնում էր +35-ի:
Չորեքշաբթի Ատտիկա մայրաքաղաքային շրջանում օդի ջերմաստիճանը հասնելու է +37-ի, Սալոնիկում`մինչև +36-ի, Մակեդոնիայում և Ֆրակիայու` մինչև +38, Ֆեսալիայում`մինչև +39 աստիճան: Պելոպոնեսի հարավում այն կլինի մինչև +40:
Հինգշաբթի ջերմաստիճանը կբարձրանան մինչև +40 և ավելի, այս եղանակը կտևի մինչև կիրակի: