29/07/2020 17:44
Խախտումների քանակը շարունակում է նվազել. ՍԱՏՄ
Ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, շարունակում են հետևողականորեն բարելավել իրենց օբեկտներում ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու ցուցանիշները:
Այսօր մայրաքաղաքում դիտարկված տնտեսավարողներից միայն մեկի մոտ են հայտնաբերվել խախտումներ. հանրային սննդի օբյեկտներից մեկում չեն ունեցել դիմակների համար նախատեսված փակ աղբաման, իսկ ախտահանման և ջերմաչափման մատյանները լրացված են եղել թերի:
Մարզերում ևս գրանցվել է բարվոք պատկեր. սննդի շղթայի բիզնես ոլորտում արձանագրված խախտումների հիման վրա՝ այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ մեկ տասնյակ կազմակերպության գործունեություն:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: