29/07/2020 20:33
Ոստիկանության կոչը ԶԼՄ-ներին՝ կրել դիմակ. խախտողները կտուգանվեն
Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ», - ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։