29/07/2020 18:59
Եթե կանոնները պահենք, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ-կատարյալ եղանակով. Նիկոլ Փաշինյան
Առողջապահական համակարգը զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ մարդկանց չվարակվելու հարցը լուծվում է առողջապահական համակարգից դուրս», - ասաց նա։
Վարչապետը նշեց՝ պետք է հոգ տանել միմյանց մասին։
«Չվարակվել ու չվարակել ուրիշներին, դրա համար պետք է պահպանել երեք կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն ու պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Եթե մենք այս կանոնները պահենք, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ-կատարյալ եղանակով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։