29/07/2020 22:16
Կառավարության հայտարարություններն իմ համար համոզիչ չեն. Ռոբերտ Քոչարյան
Կառավարության հայտարարություններն իմ համար համոզիչ չեն, «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես նայում եմ վիճակագրական տվյալներն ու չեմ տեսնում լավատեսության աղբյուրը: Տնտեսությունը, նույնիսկ մեր Կենտրոնականա բանկի կանխատեսեումներով, 4-5 տոկոսի անկում է ապրելու», - ասել է Քոչարյանը։
Ըստ նրա՝ միանշանակ է, որ «լավ չի լինելու»։
«Ուղղակի խոսքը վատ լինելու խորության մասին է ու այս ամենի մեջ էական է կառավարության արդյունավետությունը», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Քոչարյանը նշել է, որ կառավարությունը պետք է ընդունի իր սխալնեը։
«Եթե դու քո սխալը չես ընդունում, դու երբեք չես սովորելու քո սխալների վրա, տպավորությունն այսպիսին է՝ այս մարդիկ երբևիցե իրենց սխալները չեն ընդունելու ու սա կոմպլեքսներից է գալիս: Միայն ուժեղ մարդն է ընդունում, որ, այո, ես սխալ եմ արել», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը: