30/07/2020 17:42
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատող է մահացել
Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ ուժ և համբերություն», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 196 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 259-ով: