30/07/2020 10:44
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 196 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 259-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 28 366 (+542) մարդ, այս պահին բուժվում է 8877-ը (-288):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 953 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 728 (+5), այլ պատճառներով՝ 225:
Մեկ օրում մահացել է 5 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։