30/07/2020 11:49
Վարչապետը հաստատեց՝ Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար
Կառավարությունը հաստատեց՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար։
«Համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ ու կուղարկեմ նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի նախարարի պարտականությունները», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: