30/07/2020 20:44
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ռեստորաններից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել
Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, նրանցից մեկը մահացել է:
Ռեստորանը Կորիյամա քաղաքում է: Պայթյունը տեղի է ունեցել, երբ ռեստորանում վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենալիս եղել:
Նախատեսված էր շինությունը հուլիսի 31-ին բացել այցելուների համար: Փրկարարական և ոստիկանական ծառայությունները տեղի բնակիչներին հորդորել են չմոտենալ դեպքի վայրին, քանի որ այնտեղ կա գազի արտահոսք և նոր պայթյունի վտանգ:
Պայթյունի հետևանքով տուժել են նաև հարևան շինությունները: