30/07/2020 13:57
Դատարանը բավարարել է հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
«Իրավական ուղուն» դիմել էր քաղաքացի Ա․Մ․-ն աշխատանքային իրավունքների խախտման փաստով՝ խնդրելով ներկայացնել իր շահերը դատարանում, հայտնում են «Իրավական ուղի» ՀԿ-ից։
Կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենի 30.09.2019թ. թիվ 37-09/19-Ա հրամանը, քաղաքացուն վերականգնել նախկին աշխատանքին և բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Ս․թ․ հուլիսի 24-ին դատարանը բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով ՊՈԱԿ-ի տնօրենի թիվ 37-09/19-Ա հրամանը։ Դատարանը նաև որոշել է ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել միջին աշխատավարձի չափով հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 01.10.2019 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի հնգապատիկի չափով։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41