30/07/2020 16:15
Ո՞ւր էր Սփյուռքի գործերով հանձնակատարն ադրբեջանցիների հետ կռիվների օրերին. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր վարչապետն աշխատանքից ազատեց Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակից, վարչությունների և բաժնի պետեր։
Ստեղ առաջանում ա երեք հարց՝
1. եթե գրասենյակն ունի առնվազն 10 վարչություն ու բաժին, քանի հոգի ա ընդհանուր աշխատում էդ կառույցում ու էս ընթացքում ի՞նչ ծրագիր են իրականացրել, ի՞նչ արդյունք են տվել,
2. Ինչո՞ւ ակնհայտ խնդիր տված հանձնակատարը չի հեռացվել, ո՞ւր էր ինքը էս ադրբեջանցիների հետ կռիվների օրերին և ինչո՞վ էր զբաղված,
3. Ի՞նչ միջոցներ ա ձեռնարկվել հետագայում մեր համաքաղաքացիների անվտանգությունն, իրավական օգնությունը և համայնքային կառույցների հետ կապը կազմակերպելու համար:
Ճիշտ եմ չէ՞ հիշում, որ Սփյուռքը պետական ռազմավարության մեջ որպես գերակա արժեք էր ներառված։ Այ հիմա պատմեք մեխանիզմները, գործիքակազմը ու ռազմավարական պլանը»։