30/07/2020 17:55
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 300 հազարը
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2600 նոր դեպք, մահացել է 226 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2621 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 301 530 մարդ, ապաքինվել՝ 261 200-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 16 569-ի: