30/07/2020 20:30
Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 52 հազար դեպք
Վերջին մեկ օրում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 52 123 դեպք: Մինչ օրս երկրում գրանցվել է COVID-19-ի 1 583 792 դեպք, հայտնում է NDTV-ն:
Ընդհանուր առմամբ, մահացել է 34 968 պացիենտ, վերջին մեկ օրում՝ 775-ը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 988 029 մարդ: Վարկակիրների և մահվան դեպքերի թվով Հնդկաստանն աշխարհի երկրների թվում երրորդն է՝ Միացյալ Նահանգներից և Բրազիլիայից հետո: