30/07/2020 16:33
Ռոհանին գնահատել է Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Իրանում այս պահին նկատվում է կորոնավիրուսի տարածման ևս մեկ պիկ, որը վրա է հասել COVID-19-ի երկրորդ ալիքի ժամանակ, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
Ըստ նրա՝ երկրի գրեթե բոլոր նահանգներում, բացառությամբ երկուսի, կատարվում է գործընթաց՝ կորոնավիրուսի տարածման նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:
«Մնացած նահանգներում, չնայած առկա խնդիրներին, նկատվում է իրավիճակը մեղմելու և պիկը հաղթահարելու ուղղությամբ շարժ», - ասել է Ռոհանին, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ: