30/07/2020 13:52
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 129 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 129 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 13 802 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5509 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 834 499 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 9322 մարդ՝ ընդհանուր առմամբ, 629 655 պացիենտ: