30/07/2020 19:07
Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 4876 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 29-ի դրությամբ կայացվել է 4876 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 59 625 ստուգում, որից միայն 571-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։