31/07/2020 18:30
iPhone նոր սմարթֆոնի վաճառքն այս տարի կմեկնարկի մի քանի շաբաթ ավելի ուշ
Ամերիկյան Apple ընկերությունը հաստատել է, որ iPhone նոր սմարթֆոնի վաճառքն այս տարի կմեկնարկի մի քանի շաբաթ ավելի ուշ, քան նախատեսված էր, հայտնում է The Verge-ը՝ հղում անելով ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին:
Ըստ պորտալի՝ համապատասխան հայտարարությունը Մաեստրին արել է ընկերության ներդրողների հետ հեռուստակոնֆերանսի ժամանակ: «Անցած տարի սեպտեմբերին մենք սկսեցինք նոր iPhone-ներ վաճառել, սակայն այս տարի մենք սպասում ենք, որ մատակարարումները սկսվեցն մի քանի շաբաթ ուշ»,-ասել է նա:
Սովորաբար ընկերությունը նոր սմարթֆոնները ներկայացնում է սեպտեմբերի կեսերին, իսկ վաճառքը սկսվում է ամսվա վերջին: