31/07/2020 11:19
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ:
Առ այսօր, COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5691 փորձանմուշի հետազոտություն: