31/07/2020 09:16
Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 155 կրակոց
Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց:
Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում՝ 10 անգամ
Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում՝ 3 անգամ։
Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում՝ 1 անգամ։