31/07/2020 11:03
Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Վանեցյան (Տեսանյութ)
Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի հետ», - ասաց նա:
Պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ կկարողանա՞ ժողովուրդը համախմբվել ընդդիմության շուրջ և փողոցներ փակելով՝ երկրորդ անգամ իշխանություն փոխել, ինչպես վերջին հարցազրույցում համոզմունք էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը պատասխանեց.
«Միանշանակ: Ես համոզված եմ, որ առաջիկայում լինեու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, լինելու են շատ ակտիվ քաղաքական պրոցեսներ, որոնց ընթացքում մենք կտեսնենք զարգացումներ:
Իրականում երկիրը շատ բարդ իրավիճակում է, ծանրագույն վիճակում: Իշխանությունները ձախողել են բոոր ուղղություններով կատարած իրենց աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջև: Գործ անելու փոխարեն իշխանությունը զբաղված է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործով», - նշեց Վանեցյանը: