31/07/2020 10:41
ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ: Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնել: Իրականում ոչնչի մասին է այս գործը: Հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է: Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանությունները փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ քաղաքական ակտիվ գործունեությունը», - ասաց Վանեցյանը: