31/07/2020 11:24
Համարում եմ, որ Արթուր Վանեցյանի նկատմամբ հստակ քաղաքական հետապնդում է իրականացվում. Փաստաբան (Տեսանյութ)
Արթուր Վանեցյանն ԱԱԾ հրավիրվել է բացատրություն տալու, այսինքն՝ նախապատրաստվում են նյութեր: Որքանով մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու առնչությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Ես սա համարում եմ օրնեքի նկատմամբ ծաղր, որովհետև գոյություն ունի օրենք, որով անձը՝ 50 տարեկանը լրանալուց հետո, իրավունք ունի մինչև 5 տարով այդ ժամկետը երկարացնել: Այդպես էլ արվել է, անձը վերականգնվել է աշխատանքի օրենքի պահպանմամբ: Եթե նույնիսկ խախտում եղած լիներ, անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, սա պատասխանատվություն առաջացնել չի կարող:
Չկա պարոն Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու որևէ հիմք, սակայն հասել են նույնիսկ նրան, որ փորձում են մեղադրանք առաջադրել», - ասաց փաստաբանը:
Լուսինե Սահակյանը չբացառեց, որ ԱԱԾ նախկին տնօրենը ևս մեկ անգամ հրավիրվի ԱԱԾ, եթե, իհարկե, քրեական գործ հարուցելու որոշում կայացվի:
«Ես համարում եմ, որ սա հստակ քաղաքական հետապնդում է, այլ դիրքորոշում հնարավոր չէ ունենալ», - ասաց նա: