31/07/2020 13:44
Թրամփը չի ցանկանում հետաձգել նախագահական ընտրությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում հետաձգել երկրում նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները, սակայն քննադատել է փոստով քվեարկությունը:
«Ես չեմ ցանկանում ընտրությունների հետաձգում: Ես ցանկանում եմ, որ ընտրությունները կայանան, սակայն նաև չեմ ցանկանում երեք ամիս սպասել, իսկ հետո իմանալ, որ փոստով ուղարկված բոլոր քվեաթերթիկները կորել են, իսկ ընտրությունները ոչ մի բան չեն նշանակում», - ասել է Թրամփը:
Նա պարզաբանել է, որ ցանկանում է քվեարկության անցկացում՝ անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ: