31/07/2020 15:11
Խամենեին ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել է հանցագործություն Իսլամական Հանրապետության դեմ
Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել է հանցագործություն Իսլամական Հանրապետության դեմ: Համապատասխան հայտարարությունը նա արել ուրբաթ Վաշինգտոնի կողմից իրանական միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերի նկատմամբ սահմանափակիչ միջոցների ընդլայնման ֆոնին:
«Ամերիկյան պատժամիջոցները հանցագործություն են Իրանի դեմ»,- ասել է Խամենեին: Նրա ելույթը, որը նվիրված էր Իդե կուրբան (Կուրբան բայրամ) զոհաբերության կրոնական տոնին, հեռարձակել է պետական հեռուստատեսությունը,
Հոգևոր առաջնորդը հավելել է, որ Իրանը բանակցությունների ճանապարհին չպետք է գնա զիջումների: