31/07/2020 13:23
Կորոնավիրուսի հետևանքով 41 տարեկանում մահացել է ՊԵԿ աշխատակից
41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը:
«Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: Նշենք, որ Ռաֆայել Գյուլասարյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուս հիվանդություն:
ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆաել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին», - ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։