31/07/2020 19:30
Հնդկաստանի արևելքում մեկ օրվա ընթացքում ութ մարդ է մահացել կայծակի հարվածներից
Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգի առնվազն ութ բնակիչ է մահացել անցած օրվա ընթացքում՝ կայծակի հարվածներից, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ զոհերը պետության չորս նահանգների բնակիչներ են, որտեղ շարունակվում են մոնսոնային անձրևները:
Անցած շաբաթների ընթացքում Բիհար քաղաքում կայծակնայիից զոհվել է մոտ 200 մարդ:
Հնդկաստանում հուլիսյան անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից տուժել է մոտ 4 միլիոն մարդ: