31/07/2020 10:13
«Ժողովուրդ». Ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների մեջ մրցակցությունն աճում է
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին տուրիստական ոչ մի ընկերություն չի աշխատում, և շատ քիչ տուրօպերատորներ կան, որ գործում են, և դրանք էլ զբաղվում են ներքին տուրիզմով: Սակայն պարզվում է, որ ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների մեջ այս ընթացքում ստեղծվել է լուրջ մրցակցություն, արդյունքում գներն են նվազում: «Պեգաս Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում նշեց, որ դա բերում է շուկայի քայքայման:
«Իմ ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է, օրինակ, արտագնա տուրիզմով, հիմա դա չկա, սահմանը փակ է: Այսինքն՝ իմ ընկերության եկամուտը 0 է, նույնն է նաև ներգնա տուրիզմով զբաղվողների դեպքում. իրենք դրսից զբոսաշրջիկ էին բերում, բայց այսօր օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելված է ՀՀ», - նկատեց տուրընկերության տնօրենը:
Հավելենք, որ օրեր առաջ խորհրդարանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել պատգամավորների հետ և սրտատրոփ սպասում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտի համար մշակվող պետական աջակցության ծրագրին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: