31/07/2020 10:37
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 550 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 354-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 28 997 (+631) մարդ, այս պահին բուժվում է 8587 (-290):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 966 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 738 (+10), այլ պատճառներով՝ 228 (+3):
Մեկ օրում մահացել է 13 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։