31/07/2020 09:35
«Հրապարակ». Հիվանդացության աճի նվազման պատճառը «կոլեկտիվ իմունիտետն» է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնապես անցնում է 38 հազարից, մինչդեռ առողջապահության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում այդ թիվը 10 անգամ ավելի է, ինչը նշանակում է, որ առնվազն 380 հազար մարդ Հայաստանում վարակվել է կորոնավիրուսով։
Ինչո՞վ է բացատրվում նվազ ցուցանիշը։
«Որովհետև թեստերը հատկապես վերջին ամիսներին սխալ են ցույց տալիս, բացի այդ, ոչ բոլորին են թեստ անում, եթե ծանր դեպք չէ և թեթև ախտանիշներ կան, հիմնականում չեն թեստավորում», - պարզաբանեց մեր աղբյուրը։
2.5 միլիոն բնակչության դեպքում 380 հազարը բավականին մեծ թիվ է, և հենց այդ ցուցանիշն է, որ երկրում արդեն ձևավորել է «կոլեկտիվ իմունիտետ», ինչն էլ վերջին օրերին հիվանդացության աճի նվազման պատճառն է, այլ ոչ թե դիմակային պայքարը, որը ծավալել է իշխանությունը՝ վարչապետի մակարդակով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: