31/07/2020 17:19
Մեծ Բրիտանիան չեղարկել է կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը չեղարկել է կորոնավիրուսային վարակի պատճառով սահմանված սահմանափակումների ռեժիմի մեղմացման հերթական փուլը: Այս մասին հաղորդել է Sky News-ը:
Նշվում է, որ սահմանափակումների պլանավորված մեղմացումը «հետաձգվել է առնվազն երկու շաբաթով»:
Ինչպես բացատրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ երկիրը գրանցել է կորոնավիրուսի դեպքերի աճ: Ջոնսոնը հավելել է, որ իշխանությունները մտադիր են «կորոնավիրուսը պահել հսկողության տակ»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 302 հազարը: