31/07/2020 16:00
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 161 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 161 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 13 963 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5482 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 839 981 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8755 մարդ՝ ընդհանուր առմամբ, 638 410 պացիենտ: