31/07/2020 17:58
Վիետնամում COVID-19-ի հետևանքով առաջին մահն է գրանցվել
Վիետնամում COVID-19-ից մահվան առաջին դեպքն է գրանցվել՝ համավարակի ամբողջ ընթացքում, հայտնում է Vietnam News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Հաղորդվում է, որ մահվան մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման վերահսկողության և կանխարգելման վիետնամական հանձնաժողովը։
Ըստ Վիետնամի կառավարական ինտերնետային պորտալի՝ երկրի 70-ամյա քաղաքացի է եղել, որը հիվանդանոցում կորոնավիրուսի հետ կապ չունեցող հիվանդությունից բուժում է ստացել։ Տղամարդը վիրուսով վարակվել է հիվանդանոցում գտնվելու ժամանակ և արդեն հուլիսի 27-ի դրությամբ գրանցված է եղել որպես կորոնավիրուսի վարակակիր:
Համավարակի ընթացքում Վիետնամում կորոնավիրուսով վարակման 509 դեպք է գրանցվել: