31/07/2020 19:38
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 4888 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 30.07.2020-ի դրությամբ կայացվել է 4888 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հայտնոմ են կառավարությունից:
30.07.2020-ի դրությամբ իրականացվել է 60313 ստուգում, որից միայն 688-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։