01/08/2020 12:27
Ալյասկայում թեթև շարժիչով օդանավերի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել
Ալյասկայի Սոլդոտնա օդանավակայանում թեթև շարժիչով երկու օդանավի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել, հայտնում է նահանգի հասարակական անվտանգության վարչությունը: Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվել է նաև նահանգի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հարի Քնոպը:
Ինքնաթիռներից մեկում վեց մարդ է եղել, մյուսում՝ տեղի քաղաքական գործիչ Հարի Քնոպը:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում մահացել է վեց մարդ, մեկը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: