01/08/2020 10:52
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 841 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 291-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 29 557 (+560) մարդ, այս պահին բուժվում է 8307-ը (-280):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 977 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 749 (+11), այլ պատճառներով՝ 228 (+0):
Մեկ օրում մահացել է 11 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։
Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։