01/08/2020 11:45
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել, 167 մարդ ապաքինվել է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5833 փորձանմուշի հետազոտություն: