01/08/2020 14:53
ԱՄՆ-ում չեղարկել է Բոստոնի ահաբեկչության համար մեղադրվող Ջոհար Ցարնաևի մահապատիժը
ԱՄՆ-ում դատարանը չեղարկել է Ջոհար Ցարնաևի մահվան դատավճիռը
ԱՄՆ-ում Դաշնային վերաքննիչ դատարանը չեղարկել է 2013 թվականին Բոստոնի մարաթոնում պայթյունի համար մեղադրվող Ջոհար Ցարնաևի մահվան դատավճիռը:
27-ամյա Ցարնաևը ցմահ կալանավորված կմնա, սակայն իշխանությունները դեռ պետք է ևս մեկ գործընթաց սկսեն, որպեսզի պարզեն՝ կարիք կա՞ նրան մահապատժի ենթարկելու:
2013 թվականին Բոստոնի մարաթոնում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ, իսկ ավելի քան 260-ը մարմնական վնասվածքներ էին ստացել: