01/08/2020 10:30
Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է արգելել TikTok-ն ԱՄՆ-ում
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է արգելել չինական ընկերությանը պատկանող TikTok հավելվածի օգտագործումն ԱՄՆ-ում, հայտնում է «Hill» թերթը:
«Ինչ վերաբերում է TikTok-ին, մենք այն կարգելենք ԱՄՆ-ում», - Թրամփի խոսքերն է մեջբերում «Hill»-ը:
Թրամփը հայտարարել է, որ կարող է օգտագործել արտակարգ տնտեսական լիազորությունները կամ հրամանագիր ստորագրել հավելվածն ԱՄՆ-ում պաշտոնապես արգելելու մասին արդեն շաբաթ օրը: