01/08/2020 15:27
Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ
Ֆրանսիայի արևելքում գտնվող Սոնա-ի-Լուարա դեպարտամենտ բարերից մեկի մոտ կանգնած մարդիկ ուրբաթ երեկոյան վրաերթի են ենթարկվել, կա 13 վիրավոր, հայտնում են տեղական իշխանությունները:
Կեսգիշերից հետո Վենզելի փոքրիկ համայնքի բարում կոնֆլիկտի ժամանակ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել այն մարդկանց, որոնք կանգնած էին այս հաստատության մոտ:
Ինչպես պարզվել է, վարորդը հարբած է եղել, դեպքից հետո ոստիկանությունը նրան բերման է ենթարկել: Տեղում աշխատում էին հրշեջները, փրկարարներն ու ժանդարմները: